National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2021
Փոփոխություն եւ լրացումներ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում
1 / 2

Հունիսի 3-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունը, նշեց որ այն պայմանավորված է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ ընկերությանը գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու եւ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ: Նշվեց, որ ներկայումս այն ընդգրկված է 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ուստի, առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից եւ պետական մասնակցությամբ բաժնետոմսերի կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը՝ ապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը եւ շարունակական զարգացումը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Նույն օրենքում մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությանը հնարավորություն տալ իր գործունեության ուղղությունը փոխելու:

Կենտրոնը մատուցում է վնասվածքաբանական ծառայություններ՝ չզբաղեցնելով մենաշնորհային դիրք ՀՀ բուժհաստատությունների մեջ: Այն հանդիսանում է ստանդարտ կառուցվածքով բաժնետիրական ընկերություն, որում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մակարդակը գնահատվում է ցածր: Բացի այդ, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ուղղությունը չի համարվում եզակի, քանի որ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության եւ անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ուստի, առաջարկվում է մասնավորեցման գործընթացի ավարտից հետո իր գործունեությունը ծավալել այլ ուղղություններով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am